ՇՏԱՊ` ԱրմՔոմեդիի հաղորդավարը կրում է 10,000$ ժամացույցին սազող ձախ ձեռք

    312
    0
    SHARE

    ԵՐԵՎԱՆ – Կոռուպցիոն բացահայտումների հաջորդ զոհը ԱրմՔոմեդիի հաղորդավար Սերգեյ Սարգսյանն է, որին բռնացրել են հենց այն պահին երբ ձեռքին շատ կսազեր 10,000$-ոց ROLEX ժամացույց` 2016 թ. արտադրության:

    Հաղորդավարը չի հերքել մեղադրանքը և նշել է իր Facebook-ի անձնական էջում. «Այո, ես 15 տարեկանից կրում եմ դաստակ, որի վրա ակնհայտորեն ուզվում է շքեղ ժամացույց, բայց կարծում եմ դա իմ անձնական գործն է: Իմ ընտանիքում շատերն են ունեցել 10-15 հազար դոլարանոց ժամացույցով լավ նայվող ձեռքեր և ես իմ դատակը ստացել եմ ժառանգաբար… և ցավում եմ, որ որոշ ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ շահարկում են այն»:

    Leave a Reply